Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Դեմքի խնամք

Ինչպես երկարեցնել դիմահարդարման կյանքը

Ինչպես երկարեցնել դիմահարդարման կյանքը

Ամենօրյա դիմահարդարումը հաճախ համապատասխան չէ, եթե պատրաստվում ենք այն «օգտագործել» մի ամողջ օր… Դիմահարդարվելուց լավագույն դեպքում 5-6 ժամ հետո մենք ունենում ենք չգոհացնող տեսք. կոսմետիկ միջոցները սկսում են «հոսել», փայյլել և այլն:

 

LN-ը ձեզ է առաջարկում մի քանի տարբերակներ` դիմահարդարման կյանքը երկարացնելու համար:

 

Եթե ուզում եք դիմահարդարումն ունենա այնպիսի տեսք, ասես հենց նոր է արվել, հարկավոր տոնային քսուկը քսել լավ լվացած մաշկին, վրայից քսել դիմափոշի և ապա` այտաներկ:

 

Եթե ծանրաբեռնված օր եք ունեցել, ապա դիմահարդարվելուց առաջ պետք է արթնացնել մաշկը: Կիտրոնի հյութը խառնեք ջրի հետ այնպես, որ հյութը ջրից աննշան քիչ լինի: Օգտագործե՛ք այս խառնուրդն իբրև տոնիկ:

 

Դիմահարդարումը արագ թարմացնելու ամենաարդյունավետ տարբերակը թաց անձեռոցիկը զգուշորեն դեմքին հպելն է` վերցնելով հալված ու տեսքը կորցրած կոսմետիկայի մի շերտ, ինչից հետո կարելի է ուղղակի դիմափոշի քսել:

 

Ի դեպ, եթե ձեռքի տակ չունեք թարթիչները երկարեցնող արդյունաետ թարթչաներկ, օգտագործեք սովորականը, բայց դրանից առաջ թարթիչներին դիմափոշի քսեք: Արդյունքը կգնահատեք ինքներդ:

Սկզբնաղբյուր. LADYNEWS.am
Լուսանկարը. cosmo.com.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ